Վաղ առավոտից Գյումրիում ուրախ իրարանցում է: Տրված է Վարդավառի տոնակատարությունների մեկնարկը: Առաջին ջրվողները Գյումրու արձաններն են:
Բարձր տրամադրությամբ Թատերական հրապարակում եւ քաղաքի տարբեր հատվածներում գտնվող բոլոր արձանները լվացել, մաքրել են Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, կառույցի աշխատակիցները, գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը:
Ժամը 12:00-ին տոնն առավել մեծ մասշտաբով կշարունակվի Վարդանանց հրապարակում: Արմենիա TV-ի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի հեղինակած «Տարբերեք թացը չորից․ ճիշտը թացն է» չելենջը դեռ երեկվանից է Գյումրի է բերել հազարավոր հյուրերի: Այսօր եւս նրանք ժամանում են:
Հրապարակում ջուր են մատակարարելու ջրցաններն ու ՇՄ փրկարարական վարչության համապատասխան մեքենաները: Իսկ խոսակցությունները, թե տոնին մասնակցությունը վճարովի է եւ հատուկ տոմսերով են հրապարակ մտնելու մարդիկ, իրականությանը չի համապատասխանում: Բոլորից պահանջվում է բարձր տրամադրություն, դույլի առկայությունն էլ ցանկալի է:
Մանրամասները Տեսանյութում