Ողբերգական դեպք Մոսկվայում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

Մոսկվայի մարզի Սերպուխովո քաղաքի մոտ թեթև շարժիչային ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է մահացել։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։

 

«Ինքնաթիռում գտնվող մարդիկ մահացել են», – ասել է գործակալության զրուցակիցը։

Հայտնի է, որ ինքնաթիռն ընկել է ջրով լի քարհանքը։

Նախնական տվյալով՝ օդ բարձրանալուց անմիջապես հետո ինքնաթիռը կպել է էլեկտրահաղորդման լարին։

 

 

Մանրամասները Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.