Ոստիկանության 6–րդ վարչությունը մտել է «Էյ էնդ Ար» տուրիստականի գրասենյակ. այստեղ են նաեւ տուժած քաղաքացիները

«Էյ էնդ Ար» տուրիստական ընկերության գրասենյակում ընկերության տնօրենը եւ Հուրգադա–Երեւան չվերթի չեղարկման դեմ բողոքող քաղաքացիները քննարկում են անցկացրել։

Բողոքող քաղաքացիները պահանջում էին հստակ պատասխան տալ իրենց, թե արդյոք չվերթ լինելու է, իսկ եթե  ոչ, պահանջում էին վերադարձնել տուրիստական փաթեթի գումարը։

Քաղաքացիներից ոմանք կտրականապես հրաժարվում էին մեկնել նույնիսկ եթե չվերթն իրականացվի՝ պատճառաբանելով, որ կորցրել են վստահությունը եւ չունեն երաշխիք, որ չեն հայտնիվի այսօր Հուրգադայում մնացած քաղաքացիների կարգավիճակում։

Այնտեղ էին նաեւ ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ովքեր քաղաքացիներից հետաքրքրվում էին, արդյոք չեն ցանկանում դեպքով հաղորդում ներկայացնել Ոստիկանություն։

 

 

Մանրամասները NEWS AM -ի Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.