Ռուսական արտադրության ՍՈՒ-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում կլինեն մինչև 2020 թ. սկիզբը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 22-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Ըստ պայմանագրային պարտավորությունների՝ մենք ակնկալում ենք արտադրողների պարտավորությունների իրականացումը այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին»,- ասաց Տոնոյանը: Անդրադառնալով բանակում սպառազինության այլ համալրումներին՝ նախարարը, փակագծեր չբացելով, նշեց, որ ռազմական անակնկալներ են լինելու:
Մանրամասները 21NEWS - ի Տեսանյութում