«Անհայրենիք ԳՌԴՈՆՉԻ եղել եք, ԳՌԴՈՆՉԻ էլ կմնաք.…».

Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Սաղ երկրից փախնում են, երկիրը կործանվում է, մարդիկ սոված են, էսա պատերազմ է սկսվելու, ճար չունենք, պտի հողեր տանք, բա չիմացա՞ր… խի դու ես քաղաքից չե՞ս … վա՜յ էս ինչա անում Նիկոլը, մեր ազնվ ցեղը կորչելու է զուր տեղը». նմանատիպ հիմարություններով մոտ 2 ժամ էն «ԴԵՂԻՆ ԹՈՒՄԲԱՆԱՎՈՐԻ» երդվյալ Գյալմանյուզի լրագրողները փորձում էին գլուխս արդուկել …

-Ովա՞ փախել երկրից,- պատասխան չկա
-Ինչի՞ համար է փախել,-պատասխան չկա
-Հեղափոխությունից հետո ո՞վ և ինչի՞ պատճառով է սոված մնացել,- պատասխան չկա:

Մի պահ եթե իրականությունից կտրվես ու դրանց լսես, կթվա թե Հայաստանում իսկական Արմագեդոն է սկսվել: Երկնքից հսկայական երկնաքարը գալիս է ուղիղ Հայաստանի վրա, պարսիկները փղերով մի կողմից, թուրքերը հրթիռներով մի կողմից, Վրաստանը հեծելազորով մի կողմից, ադրբեջանիներն էլ տանկերով մյուս կողմից…
Սա էլ դեռ բավական չէ, դժոխքում կաթսաների տակ վառվող կրակն անընդհատ թեժացնում են հայերիս համար:

Մի անելանելի իրավիճակ… Լավ, բա մեր ազնվ ցեղը կորչելու՞ է զուր տեղը:

Հետո ասում ես հլը մի րոպե… մտածում ես… այ մարդ չէ էլի, հարազատներիցդ, ընկերներիցդ, բարեկամներից ու ծանոթներիցդ ոչ ոք երկիրը չի լքել Հեղափոխությունից հետո, ոչ ոք գործազուրկ չի դառել, ու ոչ ոք` ով ժաանակին կուշտ էր, հիմա սոված նստած չէ:

 

Մանրամասները ARM TUBE TV-ի Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.