«Տո այ ոչ ու փուչ, տեսնես այդ բեմում քեզ ո՞վ խաղացրեց…». Ալիս Սողոմոնյան

Ալիս Սողոմոնյանը  իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

ԵՎ հՐԱՅՐ թՈՎՄԱՍՅԱՆԸ ԱՔԼՈՐԱՑԱՎ
Տո այ խամաճիկ հրո, հանկարծ որոշեցիր խոսել և… քո բուտկա սահմանադրական դատարանը կառավարությանը հավասար համարել: Տո այ ոչ ու փուչ, տեսնես այդ բեմում քեզ ո”վ խաղացրեց` էն ազգային ժողո”վը, որ կեղծիքներով քեզ նշանակեց ՍԴ անդամ, հետո էլ ՍԴ նախագահ… էն սե”ռժը, որ իր բոյով ձևած ու կարած քո թխած սահմանադրությանն իբրև պատասխան` գնաց ՍԴ և քեզ նստեցրեց նախագահի աթոռին: Թե՞ խուճուճ գագիկը, որ վաղաժամ տվեց իր հրաժարականը, որ քո նման բարոյազուրկի տեղը բացի ու վաղաժամ էլ (ասել է` կեղծիքով) բազմեց ԲԴԽ-ի աթոռին: Հիմա վեր ես կացել ու ասում ես` ,,Մենք կառավարությանը հավասար կառույց ենք'':

Տո դու՞ ես հավասար, այ կեղծարար: Քեզ, այ ողորմելի, հաստատապես խաղացնում է նաև էն հանցագործ ռոբը, թե չէ դու ինչու՞ պիտի իր հետ կապված գործի քննությունն այդքան ձգձգեիր, հիմա էլ եվրոպաներ ուղարկեիր: Դու ինչո՞վ տարբերվեցիր առաջին ատյանի էն տխրահռակ դատավորից, որ ռոբի գործի քննությունը կասեցրեց (ասել է` կեղծիքով) և ուղարկեց քեզ, որ մի քանի ամիս էլ դու ձգձգես: Հիմա դու եվրոպաներից տղա ես բերում հազիվ իրեն կարգի բերող էս Նոր երկրի վրա: Լավ ես հաշվարկել, հրո, մի քանի ամիս էլ այս կերպ կհետաձգվի ռոբի դատավարությունը, և նրա վարձու պաշտպաններն արդեն վաղվանից կսկսեն նրան կալանքից ազատելու նոր սրտաճմլիկ սերիաներ հորինել, թե, իբր, քանի որ եվրոպաներից դեռ պատասխան չի ստացվել, ՍԴ-ն որոշում կայացնել չի կարող, իսկ ռոբն էլ` խելոք, Աստծու գառ տղա է, խելոք կնստի տանն ու իր նոր սուտի-մուտի գրքերը կգրի: Ախորժակներիդ քացախ: Ճտերը աշնան են հաշվում, ընկեր հրո և ընկեր փաստաբաններ: 

 

 

…Հիմա դառնանք ներկա ԱԺ պատգամավորներից ոմանց, որոնք անհաղորդ մնացին են երկրում կատարվող դեպքերին, որոնք որոշեցին վայելել իրենց արձակուրդը…
…Կրկնեմ միշտ ունեցած անհանգստությունս` Նիկոլ Փաշինյանն ինչքա՞ն կդիմանա` ձեր բոլորի փոխարեն աշխատելով: 
Դա էլ կանցնի, և էն հաղթական շարժումն իր հետ կսրբի-կտանի ամեն կեղտ ու դավադրություն: Եվ թող ոչ ոք չկասկածի, որ Փաշինյանի համակիրները շարունակ աճելու են և հասնելու են վերջնական հաղթանակի:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.