«Հլը թողեք, տեսնեմ՝ ինչ է ուզում այդ կինը…». Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկաններին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակի մարզ կատարած այցի ժամանակ բազմաթիվ քաղաքացիներ՝ նամակներով, խնդրանքներով, մոտեցան նրան:

Վերջիններս փորձում էին իրենց խնդիրներն ու խնդրանքները ներկայացնել անձամբ վարչապետին: Ինչ-որ պահի ուժեղ հրմշտոց սկսվեց: Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց իրենց խնդիրներով դիմել իր օգնականին՝ Նաիրի Սարգսյանին:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենում «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» ներդրումային համաժողովը:

 

 

Մանրամասները  NEWS AM -ի  տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.