Իրականում որն էր Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպը.

Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից Երևան մեկնող ինքնաթիռում ծուխը  հայտնվել է այն պատճառով, որ հիդրավլիկ հեղուկի գոլորշին և յուղը հայտնվել են օդորակման համակարգում:  Սա նախնական վարկած է, որի մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Մոսկվայի՝ տրանսպորտի հարցերով միջշրջանակին քննչական վարչությունը:

 

 

Հիշեցնենք, որ  Երևան մեկնող չվերթը դադարեցվել էր՝ սրահում ծխի ազդանշանի պատճառով: Նշվում է, որ ուղևորները խուճապահար դուրս են վազել օդանավից, հրմշտոցի հետևանքով 8 մարդ է տուժել: Քննչական վարչության ներկայացուցիչ Ելենա Մարկովսկայան հայտնել է, որ ավելի ուշ գոլորշին օդանավի սրահ է ներթափանցել: Կրակի կամ հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել, ինքնաթիռի ագրեգատները վնասված չեն: 


 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.