mamul.am -ը գրում է, Մոտ մեկ ժամ առաջ մեծ թվով ոստիկանական ուժեր են Երևանից ժամանել Իջևան:Մի քանի օր է, ինչ Իջևան քաղաքում իրավիճակը լարված է:
Բնակիչները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում: Ցույցերի առաջին օրը նրանք փակել էին միջպետական ճանապարհը, որից հետո բախում տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև:
Նշենք, որ բախման հետևանքով բերման է ենթարկվել 22 անձ, 13-ը ձերբակալված են:
Այժմ իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Պարբերաբար ակցիաներ են իրականացնում բերման ենթարկվածների հարազատները՝ պահանջելով ազատ արձակել նրանց:
Մանրամասները Տեսանյութում