«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության պատվիատուները հայտնի չեն. գործով ձերբակալված չկա. Armtimes.com

Armtimes.com- ը գրում է.  «Օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով որեւէ անձ չի ձերբակալվել:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Քիչ առաջ Shantnews-ը, հղում անելով իր աղբյուներներին, նշել էր, թե սպանության պատվիրատուներն արդեն հայտնի են, ավելին՝ նրանք ձերբակալվել են:

Նաիրա Հարությունյանը մեր զրույցում ասաց, որ սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում կասկածյալ ներգրավված անձ չկա: Մեր հարցին՝ կատարողի ինքնությունը պարզվե՞լ է, Նաիրա Հարությունյանը պատասխանեց. «ՀՀ Քննչական կոմիտեն շարունակում է ձեռնարկել անհրաժեշտ քննչական, դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումները 46-ամյա տղամարդու սպանության դեպքը բացահայտելու ուղղությամբ: Նախաքննական մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր գործողությունները՝ սպանություն կատարած անձի ինքությունը պարզելու համար»:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ի գիշերը Նոր Նորքում սպանվել էր «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը: Դեպքից հետո համացանցում հայտնվեց սպանության տեսագրությունը, որտեղ երեւում է, թե ինչպես է մի տղամարդ կրակում Նոր Նորքի իր տան բակի տաղավարում գտնվող Անդրանիկ Հարությունյանի ուղղությամբ:

Դեպքի պահին Անդրանիկ Հարությունյանի հետ եւս 3 անձ է եղել: Հարությունյանի դիակի վրա առկա է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) հատկանիշներով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.