Վարչապետ Փաշինյանը ճաշել է զինվորների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղեկցությամբ, շրջում է ՀՀ ՊՆ ուսումնական զորամասում:

 

Նա շրջայցի ժամանակ այցելեց ճաշարան, օգտվեց զորամասի ծառայողների համար նախատեսված ճաշացանկից:

«Զգալիորեն փոխվել է սննդի որակը և համային հատկանիշները». այս մասին իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասել է վարչապետը:

«Զինվրները պնդում են, որ դա պայմանավորված չէ իմ այսօրվա այցով և տևական ժամանակ է, ինչ փոխվել է սննդի որակն ու համային հատկնիշները»:

Զինված ուժերում փորձարկվում է մասնավոր ընկերությունների միջոցով զինվորների սնունդը կազմակերպելու մեթոդը:

Ծրագրով նախատեսվում է արմատապես փոխել ճաշացանկը, կապիտալ նորոգել ճաշարանները, դրանք հագեցնել նոր խոհանոցային սարքավորումներով, «իշաոտնուկները» փոխարինել աթոռներով:

 

Մանրամասները՝ վարչապետի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.