«Ամեն հայ կաներ Արմանի արածը…». Ռուսաստանի հայերի ուղերձը՝ վարչապետ Փաշինյանին

Ռուսաստանում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանի ընտանիքն ու շահերի ներկայացուցիչը կարողացել են հասնել նրան, որ Ռուսաստանը պատրաստ է իրականացնել Արման Առաքելյանի փոխանցման գործընթացը, սակայն հայկական կողմը մերժում է։ Այս մասին NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց Արման Առաքելյանի շահերի ներկայացուցիչ Արթուր Դաշյանը։

 

Նա ադրբեջանցուն սպանել է, երբ վերջինն իր սրճարանում հայհոյանքներ է հնչեցրել հայերի հասցեին եւ կոտրել պատից կախված հայազգի հերոսների նկարները։ Հարազատները պնդումեն, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ կառավարության առաջ բողոքի ակցիա են իրականացրել Արման Առաքելյանի հարազատները եւ «Կամք» հասարակական նախաձեռնության անդամները, պահանջելով՝ իրականացնել Առաքելյանի արտահանձնումը Հայաստանին։

 

 

Մանրամասները  NEWS AM-ի Տեսանյութում

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.