«Հանգիստ կարող ենք լողալ Սևանա լճում…». վարչապետ՝ Փաշինյանը՝ Սևանա լճի վիճակի մասին

Այսօր տեղի ունեցող Կառավարության նիստի ժամանակ վարչապետն անդրադարձավ Սևանա լճի վիճակին: Կառավարության այսօրվա նիստը սկսվեց Իջևանի միջադեպի քննարկմամբ և շարունակվեց Սևանի հիմնախնդրով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին հարցրեց՝ ի վերջո մենք եկա՞նք եզրակացության, թե Սևանի հետ ինչ է կատարվում։

Նախարարը զեկուցեց, որ այսօր վիճակը բավական լավ է արդեն, ու ջրի թափանցիկության աստիճանը շատ ավելի բարձր է, քան նախորդ երկու տարիներին։

Ինչ վերաբերում է կապտականաչ ջրիմուռներին, Գրիգորյանն ասաց, որ դրանց արագ աճը կապված է եղել մի քանի գործոնների հետ՝ և՛ բնակլիմայական պայմանների, և՛ կեղտաջրերի հոսքի, և՛ ոչ պատշաճ մաքրված տարածքներից հոսքերի հետ։

Գրիգորյանը հայտարարեց, որ այդ նույն վիճակը եղել է նաև իրենց դիտարկման տակ եղած շատ ջրային ավազաններում՝ ամբողջ աշխարհում։

«Ամեն դեպքում էդ կեղտաջրերի նվազեցումը և ջրի մակարդակի բարձրացումը մեր առաջնային նպատակն է։ Եվ այս պահին լավ է վիճակը»,-ասաց Գրիգորյանը։

Նախարարի խոսքով՝ չնայած խնդիրների առկայությանը՝ Սևանի ջրի մակարդակը հիմա 2 սմ ավելի բարձր է, քան նախորդ տարի, ու այս տարի Արարատյան դաշտի ոռոգման համար ավելի քիչ ջուր է վերցվել լճից, քան նախորդ տարի։

Վարչապետ՝ Փաշինյնանը դիմեց նիստի ժամանակ և ի վերջո տիկին Ավանեսյան Սևանա լճում հիմա ի՞նչ. հուլիսի 15-ին 11 տարբեր տարածքներից վերցրել ենք նմուշներ հանգիստ կարող են լողալ: Փորձանմուշները պարբերաբար վերցնում ենք:

 

 

Մանրամասները՝ armlur.am-ի  տեսանյութում 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.