Սենսացիոն Հատուկ հրաման Օսիպյանին (Վարորդներ Դիտեք)

Այսօր՝ կառավարաության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախքան օրակարգին անցնելը անդրադարձավ վերջին մեկ շաբաթում տեղի ունեցած ողբերգական ավտովթարներին:

Նա, դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ասաց. «Հիմա հատկապես պետք է ճանապարհային երթևեկության նկատմամբ լինի կրկնակի և եռակի ավելի վերահսկողություն:

Իհարկե, հասկանալի է, որ այսօր հատկապես 2018-2019 թվակնաններին ՀՀ-ում ավտոմեքենաների քանակի աննախադեպ աճ է արձանագրվել, և դեռ մեծ ծավալով շարունակվում են մեքենաների ներկրումները,

 

 

որն էլ իր հերթին բերում է մարտահրավերներ և այդ մարտահրավերներին արջագանքը պետք է լինի հետևյալը. ոստիկանությունը պետք է ամենակոշտ միջոցները ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ»,-հայտարարեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդ պարագայում որևէ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, քանի որ խոսքը

վերաբերում է ՀՀ քաղաքացիների կյանքի անվտանգությանը և առողջությանը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

Մանրամասն դիտեք  Perfect TV  տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.