Ռոբերտ Քոչարյանի աջակիցները շարունակում են մնալ Ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ, որտեղ գտնվում են իրենց ներկայացուցիչներից մկի քանիսը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրորդ նախագահի աջակիցների և ոստիկանների միջև հրմշտոց էր տեղի ունեցել, ինչի արդյունքում կան բերման ենթարկվածներ:
Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի աջակիցներից Անի Կարապետյանն ասաց, որ ոստիկաններն իրեն էլ են հարվածել, ինչի արդյունքում ինքը հայտնվել է գետնին. «Անհիմն ոլորել են ձեռքերս: Սա է Նիկոլի բերած նոր Հայաստանը»:
Կարապետյանը նշեց, որ ինքը 10 տարի ընդդիմադիր դաշտում է եղել, բազմաթիվ ցույցերի է մասնակցել, սակայն երբեք իր վրա կապտուկներ չեն եղել:
Մանրամասները 24TV-ի Տեսանյութում