Տեղի ունեցավ Էջմիածին քաղաքում կանխատեսվող հսկայածավալ համալիրի մանրակերտի ցուցադրումը: Այս անախադեպ ծրագիրը մեր քաղաքը դարձնելու է թանգարան բաց երկնքի տակ:
Հիշեցնենք, որ «Թավշյա հեղափոխությունից» հետո Արթուր Ասատրյանի անունը սկսեց հնչել հասարակության մեջ, երբ նա փորձեց «գահընկեց» անել գեներալ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի «ավատական» գահից։
Հունիսի 19–ին ձերբակալված քրեական հեղինակություն Դոն Պիպոն (Արթուր Ասատրյան) կապված է մի շարք աղմկահարույց գործերի հետ։ Սակայն նա հայտնի է որպես հայկական մշակութային արժեքների պահպանման գործի մեջ ներդրում արած բարերար։
Ասատրյանի ձերբակալության պաշտոնական վարկածը կապված է նրա մահափորձի ու դրան հետևած նրա գործողությունների հետ։
Դոն Պիպոյին կասկածում են երեք անձանց առևանգման ու նրանց նկատմամբ բռնություն կիրառելու մեջ. բացի այդ, նրան կասկածում են զենքի ապօրինի ձեռքբերման ու պահպանման մեջ։
Մանրամասները 365daily am-ի Տեսանյութում