Ինչ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փաշինյանը, որ Պուտինն այսպիսի դեմք ընդունեց.

Lragir.am - ը Գրում է.

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման պրոտոկոլային կադրերում զգացվում է, որ Պուտինը որոշակի դիսկոմֆորտի մեջ էր: Երեւում է՝ Նիկոլ Փաշինյանի ասած ադապտացման շրջանը դեռ չի անցել, թեեւ, մյուս կողմից, Մոսկվան կարծես թե աստիճանաբար ճանաչում է նոր Հայաստանը միջպետական ու գեոքաղաքական որոշակի օբյեկտիվ պայմանների առկայությամբ:

Նիկոլ Փաշինյանի այցի նախօրեին ռուսական ԶԼՄ-ները եւ Հայաստանում ռուսական մեդիա-քաղաքական ագենտուրան անասելի աղմուկ էին բարձրացրել հայ-ռուսական հարաբերություններում լուրջ խնդիրների, ընդհուպ դրանց հնարավոր փլուզման վերաբերյալ:  Սա այս շրջանակների պարզ երեսպաշտությունն էր, իհարկե տարբեր մոտիվացիայով ու նպատակներով, քանի որ այդ խնդիրները հեղափոխությունից հետո կամ դրա հետեւանքով չէ, որ առաջացել են, այլ եղել են միշտ, քանի որ Հայաստանն ու Ռուսաստանը գտնվում են երբեմն անհամատեղելի շահերի ու պատկերացումների հարթությունում, մյուս կողմից՝ Հայաստանում հաստատված վասալային ռեժիմն ամեն կերպ փորձում էր լռության մատնել այդ իրավիճակը:

Նոր իշխանությունը սկսել է բաց խոսել դրանց մասին եւ փորձում է հաղթահարել Ռուսաստանի, եւ ընդհանրապես արտաքին գործընկերների հետ հարաբերություններում առաջացած անբնական իրավիճակը, ինչն էլ առաջացրել է հայ-ռուսական ավանդական հարաբերությունների վրա տասնամյակներ շարունակ մակաբուծող ռուսական ու հայկական շրջանակների աղմուկը:

Հարաբերությունների բնույթը փոխելու համար նոր իշխանությունն ունի թե հանրային ահռելի լեգիտիմություն, թե ավելի ու ավելի գիտակից հանրություն, որը սկսել է հասկանալ միջազգային հարաբերությունների բնույթը եւ ինքնիշխան որոշումների նշանակությունը:

Այս պայմաններում բնականաբար թուլանում է Հայաստանի քաղաքականության վրա ազդելու մեխանիզմը, այն արդեն իսկ վերացել է նախորդ վասալային ռեժիմի հեռացմամբ:

Բացի այդ, ժողովրդավարական գործընթացները, կոռուպցիոն սխեմաների ապամոնտաժումը լուրջ անհանգստություն են առաջացնում ՌԴ իշխանության ամենատարբեր օղակներում, այդ սխեմաներում նրանց հնարավոր ներկայության ու նախորդ ռեժիմի ներկայացուցիչներին պատժելու նախադեպի առումով:

Սա է հայ-ռուսական հարաբերությունների նոր փուլի «թրենդը», մնացած խնդիրները, այդ թվում ինտեգրացիոն կառույցներում, միջպետական գազային եւ այլ ոլորտներում առաջացող խնդիրները լուծելի են եւ ածանցվում են սրանից:

Լուսանկարում Նիկոլ Փաշինյանի ու Պուտինի հանդիպման այն կադրն է, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է հարաբերություններում առաջացած խնդիրները փոխադարձ շահերի շրջանակում լուծելու, միմյանց ինքնիշխանությունն ու ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները պահպանելու մասին:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.