Գեղամյանը նախահարձակ է եղել, Փաշինյանը պաշտպանվել է

Ապշած ենք միջադեպից, ամենախիստ կերպով դատապարտում ենք: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով խորհրդարանում Արտաշես Գեղամյան-Նիկոլ Փաշինյան բռունցքների կիրառմամբ վեճին:

«Միջադեպը հետևյալն է եղել, պարոն Գեղամյանը մոտեցել է պարոն Փաշինյանին և ասել է, որ իմ անունն այլևս չտաս, իսկ պարոն Փաշինյանի պատասխանը եղել է այն, որ խորհրդարանում բոլորի անունն էլ կարող ենք տալ և որևէ մեկը չի կարող պայման դնել:

Հենց այդ պահին նա բռունցքով հարվածել է Փաշինյանին, որից հետո Փաշինյանին այլ բան չի մնացել, քան պաշտպանվելը, որևէ կոպիտ բան չի եղել: Հարձակվել է, մարդը պաշտպանվել է, փորձել է հեռու պահել»,- մանրամասնեց նա:

Էդմոն Մարուքյանը ընդգծեց, որ քննարկում են էթիկայի հանձնաժողովի հետ կապված հարցը, չպետք է թույլ տալ, որ այս միջադեպը նախադեպ դառնա:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am