Առաջիկա օրերի եղանակային նոր կանխատեսումները

mes.am - ը Տեղեկացնում է.

Հանրապետության տարածքում՝

Սեպտեմբերի 8-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում,  9-ին՝ առանձին շրջաններում, 10-11-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 

Երևանում՝

Սեպտեմբերի 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Առաջիկա օրերի եղանակային նոր կանխատեսումներըԱռաջիկա օրերի եղանակային նոր կանխատեսումները