Արծրուն Հովհաննիսյանը՝ զինծառայողների աշխատավարձերի մասին.

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսուքյան  իր էջում գրում է.

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի կրճատման խնդրին։ «Երեկ այս տիրույթում հարց էր բարձրացվել զինծառայողների աշխատավարձերի կրճատման մասին։

Պարզաբանենք, որ խոսքը ընդամենը մեկ զորամասի պայմանագրային սերժանտների հավելավճարների մասին է։ Խոսք չի գնում ընդհանուր զորքի կամ նույնիսկ մեկ զորամասի մասին ընդհանրապես։ Այն սերժանտների մասին է, որոնք անցել են ուսուցում և հավելավճարի վերահաշվարկ պետք է կատարվեն։ Այս պահին կա նախարարի հրաման։ Խնդիրը լուծվում է։ Առաջիկայում չվճարված գումարները ևս կփոխհատուցվեն»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.