Արդեն հայտնի է` ինչ ասաց Պուտինը Փաշինյանին

armeniasputnik.am - ը Գրում է.

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները հետևողականորեն զարգանում են բոլոր ուղղություններով, հայտարարեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հանդիպման սկզբում նախագահը նշեց, որ երկկողմ հարաբերությունները յուրահատուկ բնույթ ունեն:

«Այսօրվա դրությամբ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները հետևողականորեն զարգանում են բոլոր ուղղություններով: Դա վերաբերում է քաղաքական հարաբերությունների ոլորտին, ռազմական ոլորտին, անվտանգության հարցերին, տնտեսական համագործակցությանը: Ես պատրաստ եմ քննարկել մեր ընթացիկ փոխգործակցության հարցերը նաև երկարաժամկետ հեռանկարում», — ասաց Պուտինը՝ ընդգծելով Ռուսաստանի առաջատար դերը Հայաստանի ներդրումային ոլորտում:

Նա նշեց էներգետիկայի ոլորտում համագործակցությունը՝ ընդգծելով Հայաստան ռուսական գազ առաքելու ցածր գները՝ 1000 խորանարդի համար 150 դոլար, ինչպես նաև հիշատակելով ատոմային և ջերմային էներգետիկան:

«Հարաբերությունները զարգանում են թե՛ մետաղագործական արդյունաբերության, թե՛ մեքենաշինության ոլորտներում: Ընդհանուր առմամբ մենք խոսելու բաներ ունենք», — հավելեց Պուտինը՝ նշելով, որ անցած տարի ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30 տոկոսով և հույս հայտնելով, որ ընթացիկ տարում ցուցանիշները կբարձրանան:

 

Հիշեցնենք, որ Փաշինյանը Մոսկվա է մեկնել այսօր։ Նա անմիջապես ուղևորվել է Կրեմլ, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 17։00-19։00-ն հանդիպում է նախատեսված Ռուսաստանում բնակվող հայ գործարարների հետ։

Փաշինյանը Մոսկվայից Երևան կվերադառնա այսօր երեկոյան։


 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.