Փրփուրներից կառչող ողորմելի ճիճուներեր.

yelaket.am- ը Գրում է.

Երբ մի շարքային քաղաքացի, ճանաչված կամ չճանաչված ու հարգված մի մարդ է ցավով խոսում Նիկոլի այս կամ այն սխալի մասին, դա բնական է, հասկանալի է, դա տրամաբանության սահմաններում է, և այդպես էլ պիտի լինի։ Դա նրա իրավունքն է, առանց որի չկա ժողովրդավարություն, և հենց քննադատության ու ինքնաքննադատության պայմաններում է երկիր կառուցվում և զարգանում։ Բայց երբ շարմազանով-աշոտյան տիպի կենդանիներն են Նիկոլի սխալներից խոսում, ճնշումս բարձրանում է։

Ա՛յ ճիվաղներ, մեր երկրի 30-ամյա այս քաոսը, բարդակը, անօրինությունները ձեզ նմաններն են ստեղծել, դո՛ւք եք քանդել և ավերել երբեմնի ծաղկուն մեր երկիրը, և նմուշի համար չապականված, չկեղտոտված, չփչացած գոնե մի ոլորտ, մի անկյուն չեք թողել մեր երկրում։ Այդ ո՞ր տհասն է ասել, որ դուք ընդդիմություն եք։ Դուք ընդդիմություն չեք և չեք կարող ընդդիմություն լինել։ Դուք ձեր կաշին փրկելու համար փրփուրներից կառչող ողորմելի ճիճուներ եք, որ ձեր «երանելի ժամանակները» ետ բերելու դեռևս աղոտ հույս ունեք։ Բայց ձեր գնացքն արդեն լռվել-մնացել է անցյալում, դուք չնայած կաք, իրականում արդեն չկաք։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.