iravunk.com - ը Գրում է.
«Կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ… Մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են», - այս մասին հայտարարել է ոչ թե Ադոլֆ Հիտլերը ֆաշիստական Գերմանիայում 1937 թվին, այլ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու, դերասան ՀԱՅԿՄԱՐՈՒԹՅԱՆԸ այսօր՝ ելույթ ունենալով ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյին:
Անդրադառնալով վերոնշյալին՝ Գ. Սունդուկյանի անվանազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ նշում է.
«Այսքան բացահայտ ազգը բաժանե՞լ, այսքան բացահայտ հրահրե՞լ ժողովրդին, ո՞վ էր տեսել։ Դուք ի՞նչ նպատակներ ունեք, տղերք, ո՞ւր եք տանում էս ժողովրդին։ Տղերք, քաղաքացիական պատերազմը պարտադիր չի, որ զենքով լինի։ Սա 21-րդ դարն է՝ սառը պատերազմների դարաշրջան։ Մենք պուշ ենք, մնացածը՝ քխ։ Մենք սպիտակ ենք, մնացածը՝ սեւ։ Հայկո, հարգելի, այսպես ասած, կոլեգա, սա քաղաքականություն է, սա ո՛չ մաֆիա է, ո՛չ էլ ժողովրդին հավաքել ես, որ КВН-ի шутка գրեք։ Ուշքի արի եւ մնացածդ ուշքի եկեք, սա փոքր երկիր է եւ ոչ ոք իրավունք չունի այս երկիրը պառակտել, ոչ ոք իրավունք չունի հային հայի դեմ լարել։ Հասկացեք, տղերք, այսպես մենք հեռանում ենք իրարից, բաժանվում իրարից, եւ այդ արանքում արմատներ է գցում նա՝ ով վաղը կրակելու է մեզ վրա։ Ուշքի եկեք, սթափվեք։ Ամոթ է»։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.