Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները հսկայածավալ անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտել են Երևանում դանակի ավելի քան 65 հարվածով 28-ամյա կնոջ սպանությունը.

shamshyan.com- ը Գրում է.

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի քննիչ Արգամ Ռաֆայելյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայր, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ՝ 38-ամյա Կ. Հ.-ի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է օգոստոսի 30-ին Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 77 տանը վարձակալական հիմունքներով բնակվող, 28-ամյա Մարինե Դանիելյանին դանակի 65 հարվածով սպանելու մեջ։

Կ. Հ.-ն հայտնաբերվել էր նոյն օրը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից Թումանյան նրբանցքից։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Կ. Հ.-ն դատարանից տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարղական հիմնարկ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Հ.-ն աշխատում է Երևանում գործող ընկերություններից մեկում՝ որպես գանձապահ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 30-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արարատյան 77 տանը կնոջ դի կա։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ։

Ժամանել էին նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Հրաչյա Խոստեղյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էին ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ջոն Ֆարխոյանը և նույն քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տանը, որը 3 հարկանի է, առաջին հարկում հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածների հետքերով կնոջ դի։ Հանցագործությունը բացահայտելու համար քննչական բաժնի պետ Ս. Մաթևոսյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ։ Ջ. Ֆարխոյանի և Ս. Մաթևոսյանի գլխավորությամբ դեպքի վայրի զննություն էին կատարվել, տեղում աշխատել էին նաև ոստիկանության փորձաքրեագետները։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ սպանվածը 28-ամյա Մարինե Դանիելյանն էր և ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։ 

Մանրամասները Տեսանյութում՝ 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.