Ապշելու եք այն նյութերից, որ ներկայացնելու ենք. Սանասարյանը՝ նոր բացահայտումների մասին

armeniasputnik.am- ը Գրում է.

 

10 օր է, ինչ սկսել ենք, բայց արդեն կան բացահայտումներ. միլիոնների գողության մասին է խոսքը։ Այս մասին ֆեյսբուքյան խոստացված ուղիղ հեռարձակման ժամանակ ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

«Արդեն մի գործերով դիմել ենք Դատախազություն, հաջորդները նույնպես պատրաստ են, միլիոնների գողության մասին է խոսքը։

Բայց քանի դեռ չենք ներկայացրել Դատախազությանը, չեմ ուզում շտապել ու մանրամասներ ներկայացնել: վստահեցնում եմ, որ ապշելու եք այն նյութերից, որ առաջիկայում ներկայացնելու ենք»,-նշեց Սանասարյանը:

Անդրադառնալով իր հրաժարականի մասին տարածված լուրերին՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

 

Մանրամասները Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.