Aravot.am-ի փոխանցմամբ՝ երեկ՝ հուլիսի 22-ին, ժամը 23.15-ից մինչեւ 23.40-ը ադրբեջանական զինուժը ընդհատումներով, «ԴՇԿ» գնդացիրներով կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի վրա:
Բարեկամավանի վարչական ղեկավար Ջոնիկ Միքայելյանն ասաց, որ վնաս գրեթե չկա, միայն մի առանձնատան տանիքի ծածկն է 2 գնդակ խոցել:
 
                                     
                     
                         
                     
                         
                     
                         
                     
                         
                     
                         
                     
                         
                     
                         
                     
                         
                     
                         
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                 
                                                