Մանե Թանդիլյանը կարևոր հայտարարություն է տարածել

ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մանե Թանդիլյանը կարևոր հայտարարություն է տարածել․

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության հուլիսի 10-ի նիստում ընդունվել է՝

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի կիրարկումն ապահովող «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու,

խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը:

Վերոհիշյալ որոշման համաձայն՝ մեկամսյա ժամկետում պետք է ձևավորվի Ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը, որում ընդգրկվելու են նաև ներկայացուցիչներ հասարակական կազմակերպություններից։

Անդամագրվելու հայտ կարող են ներկայացնել առնվազն վերջին երեք տարիների ընթացքում ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության,

հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունները։

Այս առիթով ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Միասի՛ն կառուցենք համերաշխ և հարգալից հասարակություն` զերծ բռնությունից․․․

Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել էլեկտրոնային նամակ [email protected] հասցեին՝ որպես վերնագիր նշելով «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ» բառակապակցությունը։

Անհրաժեշտ է նամակում ամփոփ ներկայացնել կազմակերպությունը, կառույցի կողմից ներկայացվող թեկնածուին և կոնտակտային տվյալներ՝ կցելով նաև ՀԿ-ի կանոնադրությունը։

Հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվելու է առավել փորձաշատ կառույցներին․․․

Մանրամասների համար կարող եք զանգահարել ԱՍՀՆ ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կանանց հիմնահարցերի բաժին 010 56-53-21 հեռախոսահամարով կամ գրել նախարարության ֆբ էջի․․․

 

Սպասու՛մ ենք ձեզ․ Հարգանքով․․․

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.