Այդ սանձարձակ երիտասարդները ոչ միայն բռնաբարել են, արդարադատությունը, այլև...

Քիչ առաջ  Արմեն Դանիելյանը իր Ֆեյսբուքյան էջում գրում է.

 

Դատաիրավական համակարգի ՛՛նագլի՛՛ երիտասարդները և նրանց հովանավորյալները դեռևս ակտիվ գործում են: Եթե ոմանց թվում է, թե ջայլամի նման կարող են իրենց գլուխն ի պահ հանձնել ավազին, ապա լրջությամբ ասում եմ, որ Հայաստանյան իրականության մեջ ջայլամներն իրենց գլուխը եղանակային պայմաններով պայմանավորված չեն մտցնում ավազի մեջ: Հետևաբար նոր իրականության մեջ նման տեսակի պահանջարկ չունեցող և դեռևս համառող ՛՛ջայլամ՛՛ պաշտոնյաները ոչ միայն գլուխը, այլև հետույքը թաքցնելու խնդիր չունեն: Ամեն ինչ տեսանելի է ու հստակ…

Այս ամենի մեջ ամենացավալին թերևս այն էր, որ այդ ՛՛սանձարձակ՛՛ երիտասարդները մեր երկրում տևական ժամանակ ոչ միայն ՛՛կառավարել՛՛ և ՛՛բռնաբարել՛՛ են արդարադատությունը, այլև բառիս բուն իմաստով ՛՛ոչնչացրել են՛՛ այն պաշտոնյաներին՝ ովքեր չեն ենթարկվել իրենց իջեցված հրահանգներին:

Էլ ավելի ցավալի է, որ նրանցից շատերն այսօր փորձում են ՛՛բարեփոխված՛՛ և նորովի ներկայանալ հանրությանը՝ իբրև այդ ամենից անտեղյակ ՛՛բարի՛՛ հրեշտակներ…

Իսկ սա նշանակում է, որ նրանց լատենտայնացված ՛՛նագլիությունը՛՛ դեռ շարունակվում է… Իսկ լատենտայնության հանցանիշը հատուկ է բացառապես հանցավորությանը, քանզի այն նման է սառցաբեկորի, որի տեսանելի մասն ավելի փոքր է, քան ջրի տակ գտնվող անտեսանելի հիմքը:

 

Ով՝ ով, բայց հայ հասարակությունը դեռևս չի մոռացել ապացույցներ փնտրող և ձեռք չբերող, դատի տվող, բայց արդարացնող, Սուրիկ Խաչատրյանին սրբերի շարքը դասող երիտասարդների ՛՛թունդ՛՛ բաժակաճառերը:

Որևէ մեկը թող չկասկածի, որ այդ նույն ՛՛նագլի՛՛ կեցվածքով երիտասարդներն են հանդիսացել ոչ միայն Սուրիկ Խաչատրյանի, այլև նման տեսակի մարդկանց անպատժելիության պատճառը և իշխանության գործիք լինելու հանգամանքը…

Ձեր վարքն ու բարքերը մոռանալ չի լինի… երբեք...

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.