Հուլիսի 25-ից շոգը կվերադառնա. Երևանում օդի ջերմաստիճանը + 40-ի կհասնի

Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում հուլիսի 25-ից օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Ամբողջ օգոստոս ամսվա համար կանխատեսումներ չենք կարող անել, բայց կասեմ, որ հուլիսի 25-ից, այս օրերի համեմատ օդի ճերմաստիճանը կրկին բավականին բարձրանալու է:

Հուլիսի 22-ին և 23-ին կդիտվի օդի ջերմաստիճանի նվազում, կլինեն տեղումներ, հուլիսի 24-ին դրանք կդադարեն»,- նշեց Սուրենյանը:
Հուլիսի 25-ին Երևանում ջերմաստիճանը կհասնի մինչև +40 աստիճանի:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.