Հարց եմ տալիս, ո՞ւմ հետ դաշնակցենք. Շարմազանով

Միշտ էլ կան այլընտրանքներ, բայց եթե այլընտրանքները մեզ ձեռնտու չեն, պետք է ընտրենք այն այլընտրանքը, որը բխում է մեր շահերից, ներկա այլընտրանքները վատն են:

Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով իր

երեկվա հայտարարությանը, որ ՀԱՊԿ-ին այլընտրանքը միայն Թուրքիան է, նշանակում է՝ մեզ համար այլընտրանք չկա:

«Այն, ինչ ես ասել եմ, բխում է ՀՀ անվտանգության ռազմավարությունից, և որևէ նոր բան չեմ ասել, իմ մտքի հիմքում բացառապես ընկած է ՀՀ պետական շահը, ես խնդիր չունեմ դուր

 

գալու ո՛չ արևելքին, ո՛չ Ռուսաստանին, ո՛չ հարավին, իմ խնդիրն է իմ թիմի հետ սպասարկել ՀՀ շահը»,-ասաց նա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am