«Ամոթ ձեզ, Արփինե Հովհաննիսյան․ուժ ունեցեք ներողություն խնդրելու». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ամոթ ձեզ Արփինե Հովհաննիսյան: Ուժ ունեցեք ներողություն խնդրեք Դանիել Իոաննիսյանից ու մտավոր թույլ կարողություններ ունեցող մարդկանցից: Սա քաղաքական գործչի, պարզապես մարդու, էլ չասեմ՝ մատաղ սերնդին իրավունք դասախոսողի կողմից անթույլատրելի պահվածք է:

 

 

Ժամանակին երբ դուք օրենսդրական փոփոխություններ էիք ներկայացնում ու ընդդիմության առաջարկությունները չէիք ընդունում ու կոմպրոմիսի չէիք գնում, ինչպես կվերաբերեիք, եթե ձեզ նման պիտակում տային՝ “այս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք” (1:25:40-ից):  ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Ոչ մի անձնական վիրավորանք իմ պատին չլինի»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.