Քաղաքացիներն ահազանգում են. Գագիկ Հարությունյանի ավտոմեքենան ու «ախրանան» վերջին ժամանակներս սկսել են հաճախակիորեն խախտել ճանապարհային երթևեկության կանոնները.

Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր իրենց անհանգստությունն են հայտնում այն մասին, որ մայրաքաղաքում ճանապարհային երթևեկության կանոնները կոպտորեն խախտում են Toyota Land Cruiser Prado մակնիշի 001 JJ 01 համարանիշի և նրան ուղեկցող Hyundai մակնիշի 178 ՍՍ 01 համարանիշի ավտոմեքենաները։ SHAMSHYAN.com-ը պարզել է, որ Toyota Prado-ն սպասարկում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանին, իսկ նրան ուղեկցող Hyundai մակնիշի ավտոմեքենան էլ, ինչպես ժողովուրդն է ասում, նրա «ախրանան» է։

SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստացել նաև Արաբկիր վարչական շրջանի Սևքարեցի փողոցի բնակիչներից, ովքեր չցանկանալով տեսախցիկի առաջ խոսել՝ այնուամենայնիվ, ասում էին, որ նշված փողոցում տեղադրվել է անօրինական ցուցանակ, որով վարորդները մոլորության մեջ են ընկնում, որ այդ հատվածում ճանապարհը միակողմանի է։ Ահազանգողննրը ասում էին, որ այդ ցուցանակը դրվել է Գագիկ Հարությունյանի ցուցումով, քանի որ նշված ավտոմեքենաները հաճախակի են լինում այդ փողոցում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ այդ փողոցում Երևանի քաղաքապետարանն արդեն թույլատրել է, որպեսզի երթևեկությունը լինի միակողմանի, մինչդեռ շատ բնակիչներ իրենց վրդովմունքն են հայտնում այդ որոշման համար։

 

Ի դեպ, ամիսներ առաջ նշված փողոցում ինչ-որ մարդիկ երկաթե կոնստրուկցիաներով փակել էին ճանապարհը, ու ոչ մի տրանսպորտային միջոց չէր կարողանում ազատ տեղաշարժվել, անգամ շտաօգնության և հրշեջ մեքենաները չէին կարողանում մուտք գործել նշված փողոց և միայն ճանապարհային ոստիկանության միջամտության արդյունքում ճանապարհը բացվեց։ Ահազանգողները ասում էին, որ եթե ճանապարհային ոստիկանությունը ցանկություն ունենա, կարղ է տեսախցիկների միջոցով պարզել, որ իրենց հայտնած տեղեկությունները հավաստի են, քանի որ բոլորս գիտենք, որ մայրաքաղաքը «զինված է» տեսախցիկներով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Քաղաքացիներն ահազանգում են. Գագիկ Հարությունյանի ավտոմեքենան ու «ախրանան» վերջին ժամանակներս սկսել են հաճախակիորեն խախտել ճանապարհային երթևեկության կանոնները.Քաղաքացիներն ահազանգում են. Գագիկ Հարությունյանի ավտոմեքենան ու «ախրանան» վերջին ժամանակներս սկսել են հաճախակիորեն խախտել ճանապարհային երթևեկության կանոնները.Քաղաքացիներն ահազանգում են. Գագիկ Հարությունյանի ավտոմեքենան ու «ախրանան» վերջին ժամանակներս սկսել են հաճախակիորեն խախտել ճանապարհային երթևեկության կանոնները.Քաղաքացիներն ահազանգում են. Գագիկ Հարությունյանի ավտոմեքենան ու «ախրանան» վերջին ժամանակներս սկսել են հաճախակիորեն խախտել ճանապարհային երթևեկության կանոնները.