Առաջին փոխվարչապետի խոսնակը որոշել է հրաժարական տալ.

Lragir.am -ը Գրում է.

Հայաստանի առաջին փոխվարչապետի խոսնակ Կարպիս Փաշոյանը որոշել է հրաժարական տալ: Այս մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Որոշեցի հրաժարական տալ և վաղը առավոտյան հրաժարականի դիմումը կլինի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աշխատասեղանին: Շարունակելու եմ անվերապահորեն աջակցել Միրզոյանին և նրա թիմին:

 

 

Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային, կյանքը ցույց կտա, թե ովքեր են անարգում հերոսների հիշատակը:

Բարին ընդ ձեզ», – նշել է նա:

Տեղեկացնենք, որ սոցիալական ցանցերում բուռն քննարկումների թեմա է դարձել օրեր առաջ Սիվիլնեթին տված հարցազրույցը, մասնավորապես, ապրիլյան պատերազմի և Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մասին հնչեցրած կարծիքը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.