Սև ամպեր նախկին փոխոստիկանապետի գլխին. ինչ է սպասվում Լևոն Երանոսյանին.

Armlur.am - ը Գրում է.

Իրավապահ համակարգը նախկինում չբացահայտված կամ, այսպես ասած, փակուղի մտած քրեական գործերին սկսել է նոր ընթացք տալ: Ու քանի որ Հատուկ քննչական ծառայությունում երեք քրեական գործ է քննվում, որի կիզակետում ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանն է, չի բացառվում` առաջիկայում վերջինիս մասով գործողություններ իրականացվեն: 

2015 թվական, Բաղրամյան պողոտա Այսպիսով, 2015 թվականին` «Էլեկտրիկ Երեւանի» բողոքի ակցիայի ժամանակ, տեղի ունեցած բռնությունների փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Մասնավորապես, մարդիկ մի քանի օր էր, ինչ փակել էին Բաղրամյան պողոտան եւ պայքարում էին, որ էլեկտրաէներգիան չթանկանա: Արդյունքում ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ բռնություն կիրառվեց, սակայն, ինչպես ցույց էր տվել փորձը, թիրախում հայտնվեցին մանր ձկները: Իսկ ահա հիմնական հրաման տվողներից որեւէ մեկը դեռես չի կանչվել պատասխանատվության: Իսկ ահա այդ օրը հիմնական հրահանգ տվողը ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանն էր: 

 

2016 թվականին մտան Սարի Թաղ Իրավիճակը նույն էր նաեւ 2016 թվականին հուլիսյան իրադարձությունների ժամանակ, երբ «Սասնա Ծռերի» կողմից ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ Սարի թաղում լրագրողների, ինչպես նաեւ ցուցարաների նկատմամբ բռնություն կիրառվեց: Այս դեպքով եւս ՀՔԾ-ում արդեն 2 տարի է, ինչ քննություն է ընթանում, սակայն վերոնշյալ օրերի հիմնական դերակատարներից եւ պատասխանատուներից ոչ մեկ պատասխանատվության դեռեւս չի կանչվել: Իրավիճակը նույն էր այս տարի` թավշյա հեղափոխության օրերին: Վերոնշյալ օրը եւս հիմնական հրաման տվողը ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալն էր: Թավշյա հեղափոխությունն ու նռնակը իրավիճակը կրկնվեց նաեւ 2018 թվականի ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում, երբ ձայնային նռնակ կիրառվեց, ինչի արդյունքում մի շարք մարդիկ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, բեկորային վնասվածքներ ստացան: Հիվանդանոց տեղափոխվեց 46 անձ, որոնցից 6-ը ոստիկանության աշխատակիցներ էին: Արդյունքում պարզվեց, որ 2018թ. ապրիլի 16-ին` Երեւանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած զանգվածային բողոքի ակցիայի ժամանակ, ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ դրսեւորել են անփույթ վերաբերմունք, ինչի հետեւանքով պարտականությունները կատարել են ոչ պատշաճ, որն անզգուշությամբ պատճառել է էական վնաս, այն է` հատուկ միջոցների կիրառման հետեւանքով 54 անձինք ստացել են ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նշված հավաքի ընթացքում հատուկ միջոցների կիրառման հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել «168 ժամ» թերթի լրագրող Անի Քեշիշյանը: Այսպիսով, փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է երկու քրեական գործ, եւ գործը քննվում է ՀՔԾ-ում: 

 


Եվ ահա մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահ համակարգը վերոնշյալ քրեական գործերին նոր ընթացք է տվել: ՀՔԾ-ն սկսեց գործընթացի առաջին քայլերը, մասնավորապես Սարի թաղում տեղի ունեցած բախումների դեպքով մեղադրանք էր առաջադրվել Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, սակայն թավշյա հեղափոխությունից հետո վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց: Այս գործընթացից հետո իրավապահ համակարգը սկսել է վերոնշյալ գործով անդրադառնալ հիմնական պատասխանատուներին, ու չի բացառվում, որ առաջիկայում Լեւոն Երանոսյանին եւս պատասխանատվության կանչեն: Ավելին` մեզ հասած լուրերի համաձայն` վերոնշյալ գործերով չի բացառվում, որ ՀՔԾ հրավիրվի ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը իրադարձությունների ժամանակ եղել է Երեւանի ոստիկանապետը եւ ականտես է եղել կատարվող գործողություններին :

ՀՔԾ պետը պատասխանատվության մասին «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի մասով զրուցեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հետ: 


 

-Պարո՛ն Խաչատրյան, Էլեկտրիկ-Երեւան, Սարի թաղ, ինչպես նաեւ այս տարվա ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցների կիրառման գործին նոր ընթացք եք տվել, եւ չի բացառվում, որ Լեւոն Երանոսյանին պատասխանատվության կանչեք: Իրեն կանչե՞լ եք կրկին հարցաքննության, եւ կոնկրետ նրան մեղադրանք առաջադրվե՞լ է:

 

-Եթե նկատել եք, մենք հարցաքննված անձանց մասին տեղեկատվությունը ամբողջ ծավալով չենք տալիս, եւ այս պահին ձեռնպահ կմնամ այդ տեղեկատվությունը տալուց:

 

-Ինչպես գիտենք, վերոնշյալ դեպքերին ականատես է եղել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որը այդ ժամանակահատվածում եղել է Երեւանի ոստիկանապետը: Իր մասով ի՞նչ եք պատրաստվում անել, քանի որ տեղեկություններ կան, որ նրան եւս առաջիկայում կկանչեք հարցաքննության:

 

 

-Եթե քրեական գործով նման անհրաժեշտություն լինի, չկա նման պաշտոնատար անձ, որին կանչելու հարցում կաշկանդվածություն լինի: –Անգամ եթե ներկայիս իշխանությունների կողմից նա նոր պաշտոնի՞ է նշանակվել: – Իշխանության հետ լինելու կամ չլինելու խնդիր չկա, գոյություն ունի քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների բացահատման խնդիր, այդ հանգամանքների բացահայտման խնդրից ելնելով է, որ վարույթն իրականացնող մարմինը որոշում է այս կամ այն անձին հարցաքննության կանչել: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ փորձեց ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ներքին զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանից հետաքրքրվել, թե իրեն կանչել են հարցաքնության, թե ոչ, մեղադրանք առաջադրվել է, թե ոչ: Սակայն նա խուսափեց մեր հարցերին պատասխանելուց` ասելով. «Վատառողջ եմ, ինձ զանգահարեք երկու օրից, չեմ կարող խոսել»: 



 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Սև ամպեր նախկին փոխոստիկանապետի գլխին. ինչ է սպասվում Լևոն Երանոսյանին.Սև ամպեր նախկին փոխոստիկանապետի գլխին. ինչ է սպասվում Լևոն Երանոսյանին.Սև ամպեր նախկին փոխոստիկանապետի գլխին. ինչ է սպասվում Լևոն Երանոսյանին.