ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Davit Sanasaryan իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հաճախ են փորձում ինձ համոզել, որ էմոցիաները քաղաքականությունից պետք է հեռու պահել, հուզումնալից ելույթները պետք է դադարացնել և այլն, և այլն…
Սիրելիներս, ի՞նչը պետք է մարդկանց դրդի անել այս կամ այն քայլը, եթե ոչ միահյուսված հուզմնունքն ու համոզմունքը։
Վստահաբար ասում եմ, որ էմոցիաները, էմոցիաները ու հիմնականում էմոցիաները մարդկանց դուրս հանեցին փողոց ու դրդեցին աննահանջ կանգնել փողոցներում ու հրապարակներում։
Հիմա ուզում եմ դիտեք էս տեսանյութը ու պատասխանեք հարցին, թե ֆինանսապես լավ վիճակում գտնվող, այլ երկրում ապրող հայերին ի՞նչը պետք է դրդեր էսքան հուզումնալից ու աննախադեպ մթնոլորտ ստեղծել։
Հ.Գ. Փաշինյանը աշխարհով մեկ պտտվում ու մեծ հայրենադարձության հիմքերն է դնում։ Հուսով եմ, որ մի քանի տարվա մեջ Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացիների թիվը մի քանի անգամ կավելանա։
Սիրում եմ բոլորիդ, սիրում եմ հայի հուզված ու կարոտած աչքերը…
Մանրամասները Տեսանյութում ՝