1in.am- ը Գրում է.
Այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին հարցը:
«Այս նախագիծը վերաբերում է այն մարդկանց, ովքեր այդ գումարը չեն կարողացել մուծել և չեն էլ մուծելու: Դա մի մեծ բեռ է, որը մնացել է քաղաքացիների վրա, և այդ բեռը պետությունը չի կարողանալու ստանալ»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:
Պատգամավորի խոսքով՝ ինքը վճարել է տուգանքները, և իրեն որևէ կերպ նսեմացած չի զգում:
Ալեն Սիմոնյանը նշեց, որ դեռևս կան մարդիկ, որոնց կապը իրականությունից կտրված է. «Այդ մարդկանց հետ կապված համաներում չի լինելու այս շենքում. սթափվե՛ք՝ կապ չունի, թե դուք ով եք և ում լավ ախպոր լավ ախպերն եք»:
Մանրամասները՝ տեսանյութում: