Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) բարձրավոլտ էլեկտրական ցանցերի հետ կապված գողության դեպք է հայտնաբերել. գործն այսօր ուղարկվել է դատախազություն:
Ինչպես հուլիսի 10-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՊԵԿ ղեկավար Դավիթ Սանասարյանը, գողոնն իրենից ներկայացնում է մի քանի միլիոն դոլար արժողությամբ տրանսֆորմատոր:
Դ. Սանասարյանի խոսքերով՝ գողությունը հայտնաբերելու գործում իրենց աջակցությունն են ցուցաբերել էներգետիկայի նախարարության աշխատակիցները:
Մանրամասները՝ տեսանյութում