Աշոտը սննդի հարցում այնքան էլ քմահաճ չէ. Աննա Հակոբյանը հավաքակայանում է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին վաղ առավոտից հավաքակայանում է, այսօր նա մյուս նորակոչիկների հետ միասին մեկնելու է զինծառայության:

Քիչ առաջ Աննա Հակոբյանը միացավ որդուն:

Լրագրողների հետ զրույցում Աննա Հակոբյանը նշեց, որ այսօր առավոտյան որդուն 3 խորհուրդ է տվել ու ասել, որ ամենակարևորը միջանձնային հարաբերություններում հանգիստ լինելն է:

Լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք, ի վերջո Հայաստանում կկոտրվի կարծրատիպն ու պաշտոնյաների որդիները այլևս չեն խուսափի պարտադիր զինծառայությունից, Աննա Հակոբյանը նշեց, որ երկրում իրավիճակ է փոխվել, և որ բոլորը պետք է իրենց պարտքը տան հայրենիքին:

Նա միաժամանակ նշեց, որ որդին սննդի հարցում այնքան էլ քմահաճ չէ, և չի կարծում, որ բանակային սննդի հետ կապված որևէ խնդիր կունենա: Նա իր որդուն ու մյուսներին բարի ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.