Այսօր Մոսկվայի կենտրոնում սպանված հայ գործարար Արսեն Փափազյանին կրակելու գործում հետաքննիչներն ակտիվորեն ուկրաինական հետք են շոշափում. վերջին տարիներին Փափազյանն ավելի շատ Ուկրաինայում է ապրել և գործերը վարել, քան Ռուսաստանում: Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Հաղորդվում է, որ Փափազյանի վրա կրակել են իր տան մոտ, որտեղ պաշտոնապես գրանցված էր: Կրակել են ենթադրաբար ատրճանակով՝ 4-5 անգամ:
Որոշ տեղեկություններով՝ մարդասպանը հեծանվով է հեռացել դեպքի վայրից:
Հարձակումը տեղի է ունեցել Բասմանյան շրջանում։ Նախնական տվյալներով՝ 46-ամյա Արսեն Փափազյանը դուրս է եկել մեքենայից և քայլերն ուղղել տուն։ Այդ պահին անհայտ անձիք ինքնաձիգից 4 կրակոց են արձակել նրա ուղղությամբ։ Քննությունը քրեական գործ է հարուցել սպանության փորձի հոդվածով։
Արսեն Փափազյանը «Անի» հայկական մշակութա-հասարակական կազմակերպության նախագահն էր, Հայաստանի և ՌԴ-ի քաղաքացի։ Նա ուներ իրավաբանի, մենեջերի և շինարարի դիպլոմներ։ Ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ, 4 երեխաների հայր էր։
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ www.1in.am