Մեզ սպառնացող վտանգն օրեցօր առարկայական է դառնում. ՀՅԴ-ի հայտարարությունը

operativ.am -ը Գրում է.

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.

«Սիրելի հայրենակիցներ Արցախի անվտանգությունը ՀՅ Դաշնակցության համար գերխնդիր է: Մեր իրականության մեջ վերջին շրջանում տեղ գտած իրադարձություններն առիթ են ստեղծել հակառակորդի աշխուժացմանը թե՛ սահմանային գոտում, և թե՛ քարոզչական դաշտում:

 

Մեզ սպառնացող վտանգը օրեցօր առարկայական է դառնում: Ինչպես պատմությունն է ապացուցել թշնամու նկրտումները չեզոքացնելու, բազում զոհողությունների գնով ձեռք բերված հաղթանակը պահպանելու հիմնական միջոցը՝ մեր ներքին միասնությունն է: Անթույլատրելի են բոլոր կարգի պառակտողական և ներքին կյանքում ցնցումներ հրահրող քայլերը:

Միասնականությունը ապահովելու համար անհրաժեշտ ականջալուր լինել ժողովրդին: Հեղափոխական արդյունավետ քայլերով, կարճ ժամկետում, իրականացնել համակարգային բարեփոխումներ հանուն արդարության,օրենքի գերակայության և պետական կարգի կայունության:

 

 

Անհանդուրժելի է տատանվողականությամբ իրականացվող անարդյունավետ քայլերը, որոնք այլ բան չեն քան բարեփոխումների նմանակում: Արդարության համար պայքարը պետք է ծառայի երկրի անվտանգության ապահովմանը: Այս վճռորոշ պահին մեր առջև ծառացած խնդիրները համախորհուրդ լուծելու և երկիրը անցնցում առաջ տանելու համար բոլորին կոչ ենք անում դրսևորել խոհեմություն և հանդուրժողականություն»: 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.