Քրեագիտության այբուբենը բռնաբարած գևորգ կոստանյանը դեռ կարծում է, որ դժվար է իր հետ խնդիր և խոսակցություն ունենալը՞...

Արմեն Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

 

Քրեագիտության այբուբենը բռնաբարած գևորգ կոստանյանը դեռ կարծում է, որ դժվար է իր հետ խնդիր և խոսակցություն ունենալը՞...

Ի՞նչ եք կարծում, իմ հետ կարո՞ղ է վիճաբանություն տեղի ունենալ: Ինձ հետ դժվար է ինչ-որ խնդիր ունենալը: Այսքան տարի է ինձ ճանաչում եք... դժվար է ինձ հետ խոսակցություն ունենալը: Եվ այս ՛՛կիսագողական՛՛ մտքի հասցեատերը հեղափոխությունից ՛՛դուխավորված՛՛, շատ հաճախ խճճված և նույն նախադասության մեջ հակասող մտքեր դուրս տվող գևորգ կոստանյանինն է:

Սա ՛՛լուրջ տղայական՛՛ կամ իր պարագայում գյադայական
պահված է ոչ միայն ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանի, այլև ողջ հասարակության նկատմամբ:

Եվ եթե գևորգ կոստանյանին դեռ թվում է, թե ինքն այս երկրի գլխավոր դատախազն է և ինչ ուզի կարող է խոսել և անել, ապա պետք է նրան պարզապես հուշել, որ վայր իջնի աստղերից և փորձի մի կերպ ինտեգրվել նոր իրողություններին: Հակառակ դեպքում ինքն իր գլուխը կուտի... դա անվիճելի է...

Այս երիտասարդը բարեխիղճ մոլորյալ է, և նա Գագիկ Բեգլարյանին հաստատապես շփոթել է մեկ ուրիշի, ասենք՝ էմիլ բաբայանի կամ Տիգրան Խեչոյանի (ի դեպ վերջինս զզվում է գևորգից ասելով, որ նա քաշել է իրեն և տվել փուռը) հետ, քանի որ հեռու չէ այն օրը, երբ մի քանի տղայական ապտակների հասցեատեր է դառնալու... և իր համար նախընտրելի կենդանու ձայնով ոռնալու է...

Սակայն ամենացավալին թերևս այն է, որ ժամանակին նման պահվածքով երևույթին վստահվել է երկրի թիվ մեկ մեղադրողի կարգավիճակը: Սա իրապես անարգանք է արդարադատության նկատմամբ: Այո՛, գևորգ կոստանյանը լուրջ մարտահրավեր էր իրավական պետություն կառուցելու ճանապարհին, լրջագույն խոչընդոտ...

Սա այն երևույթն է ով միջնորդել է ՀՀ նախագահին ընդունել ոչ իրավաչափ հրամանագիր:

Սա այն երևույթն է, որ բանակում սպանված զինվորների ծնողների արդարացի պահանջը՝ բացահայտել իրենց որդիների սպանությունները, արհամարհել է:

Սա այն երևույթն է, որ Բուդաղյանների գործով բռնաբարել է քրեագիտության այբուբենը...

Սա այն երևույթն է, ով դառնալով Զինվորական դատախազ միաժամանակ դարձել է բանակի մատակարար...

Սա այն երևույթն է, որ գոմեշի և տավարի մսի մեջ որակական և գումարային տարբերություն չտեսավ, չնայած իր պարագայում հասկանալի է...

Սա այն երևույթն է, որ սեփական պիառն էր անում մարտի 1-ի քրեական գործի հետ կապված: Իրականում ոչինչ չձեռնարկեց:

Սա այն երևույթն է, որի ուղղեղն անջատված էր, երբ Սասնա ծռերը գրավվել էին ՊՊԾ գունդը. նա իր արձակուրդ են վայելում Կիպրոսում...

Սա այն երևույթն է, որի համար պաշտոնը կրկես էր, իսկ ինքը ծաղրածու...

Եվ այս երևույթը պարզապես չարքի էր և չարիք է բոլոր առումներով...

Եվ երբ նա կարողացել է անգամ ՛՛խաբել՛՛ ՀՀ նախագահին, թե իբր դատախազությունում պայքարում է կոռուպցիայի դեմ, որ ում հետ ոնց ուզի, այնպես էլ կվարվի, ապա նրա սահմանափակ ընկալումը նրան հուշել է, որ իր հետ այլևս դժվար է որևէ խոսակցություն ունենալը...

 

 

Իսկ միթե՞ է դա այդպես է... անգամ ծիծաղելի է...

Շատ ուշ է, սակայն այս ամենից գևորգ կոստանյանը թող հետևություններ անի և, եթե նրան դեռ թվում է՝ իր հետ դժվար է որևէ խնդիր, առավել ևս խոսակցություն ունենալը, թող համոզված լինի, որ այո՛, կա ոչ թե խնդիր, այլև կան խնդիրներ, և այդ խոսակցությունն ուշ, թե շուտ լինելու է...

Իսկ դա կենցաղային կամ անձնական խնդիրներ չեն, այլ ինստիտուցիոնալ, երբ չկայացած մի երևույթ իր քմահաճությամբ տեղնուտեղը քարուքանդ արեց պետության հիմնասյուներից մեկը՝ դատախազության համակարգը:

Մնացած առումներով գևորգ կոստանյանը շատ փոքր անձնավորություն է, որ կարողանա խնդիր և խոսկցություն ունենալ հասարակության որևէ անդամի, այդ թվում ինձ հետ...

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.