shamshyan.com-ը Գրում է
Այսօր՝ հուլիսի 4-ին, Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է Բերդավանի բնակիչ, 53-ամյա Կարինե Աբազյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել հունիսի 26-ին Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 29-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00–ի սահմաններում Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2107 մակնիշի 34 UF 325 համարանիշի և BMW մակնիշի 83 FF 833 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ: Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արտակ Դանիեյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Նոյեբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, իսկ մի քանիսին էլ ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի