«Երկրի առաջվա տերերը դարձել են ռագատկի քար․․․»

newstime.am-ը Գրում է.

Արդեն քանի օր է Ազգային անվտանգությունը և ՀՀ ոստիկանությունը չեն դադարում զարմացնել հանրությանը։

Ցավոք սրտի, վերոնշյալ երկու համակարգի բնականոն և տրամաբանական աշխատանքը, մարդկանց մոտ զարմանք է առաջացնում։

Այդ, թերևս, պայմանավորված է նրանով, որ նախկին իշխանությունների ժամանակ տվյալ օրգանները ծառայել են հիմնականում նրանց սեփական շահերին։

Ասյօր արդեն վիճակը բոլորովին այլ է։ Չկա մի պաշտոնյա որից, որ կաշկանդվածություն լինի։

Այսպես․ օրինակ Մանվել Գրիգորյանը, որ իրեն բանակի տեր էր զգում, կարճ ժամանակահատվածում վերադարձավ իր համար ցավալի իրականություն։

Նախկին նախագահ Սերժ սարգսյանի եղբայր Սաշիկը, որն իրեն տարիներ շարունակ երկրի տեր էր համարում, հարկ  եղած դեպքում խուզարկվում է։

Ու անկախ այն բանից թե ինչ կհայտնաբերվի Սաշիկի մոտ, կամ կհայտնաբերվի թե ոչ․ փաստն այն է, որ մինչ այս, ամենամեծ ֆիգուր համարվող անձն օր ու արև չունի, իսկ բացահայտումները զուտ ժամանակի հարց են։

Դժգոհել կամ բողոքել իրավապահ պարմինների ծառայությունից, մեղմ ասած անհեռատես ու մակերեսային մտածողության հետևանք է։

 

 

Իհարկե կլինեն մարդիկ, հատկապես նախկին հանցավոր իշխանության մանկլավիկներ ու թափոններ, ովքեր կփորձեն շահարկել Սաշիկ Սարգսյանի ձերբակալման և բացթողման հանգամանքը, կամ վերջինիս տան խուզարկության ոչ դրական արդյունքը․ (եթե նման արդյունք լինի) ։

Բայց կարևորն այստեղ այն է, որ մեր իրավապահ մարմինները չեն գնում անօրինական քայլերի, և ամեն բան անում են օրինականության սահմաններում։

Իհարկե թերացումներ նույնպես կարող են լինել, բայց այն որ Փաշինյանի ընտրած կադրերի, նրանց լավ աշխատանքի շնորհիվ ժամանակի «երկրի տերերը դարձել են ռագատկի քար, դա այլևս փաստ է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.