Աժ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմել էր ՏՄՊՊՀ՝ վերջին շրջանում իրեն ուղղված բազմաթիվ բողոքների հետ կապված, մասնավորապես՝ հեղուկ գազի 1 լիտրի արժեքի 180-ից 210 հայկական դրամ բարձրացվելու, ապա 200 դարձնելու և գինն այդ շեմի վրա պահպանվելու հարցով։ Սպառողները վստահ են, որ բարձրացումն անհիմն է։
ՏՄՊՊՀ-ից պատգամավորին ուղարկված պատասխանում նշվում էր, որ որոշ երևույթներ կարող են առավելապես վկայել խոշոր ներմուծողների մոտ փաստաթղթերով իրականից ցածր գնի առկայության ռիսկերի մասին,
ինչի կապակցությամբ հանձնաժողովը առկա ամբողջ նյութերը փոխանցել է ՊԵԿ՝ առաջարկելով իրականացնել իրենց լիազորություններից բխող անհրաժեշտ հսկողական միջոցառումներ՝ հեղուկ գազի փաստաթղթերում արտացոլված տվյալների իսկությունը ճշտելու ուղղությամբ:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ոչ միայն հեղուկ գազի գինն է բարձրացել այլև՝ խտացված գազի։ Նրա խոսքով՝ վերջին 10 օրվա ընթացքում իրենք ֆիքսել են, որ 20-30 դրամ գազի գինը բարձրացել է։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում