ՀՀ նախագահը կարող է չեղարկել ոչ իրավաչափ հրամանագիրը...

Արմեն Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում (ՀՀ սահմանադրության 56 հոդված, 27.11.2005)

Մինչդեռ 2013թ. հոկտեմբերի 15-ի ՀՀ նախագահի հրամանագրում բացակայում են ինձ՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու ՛՛Դատախազության մասին՛՛ ՀՀ օրենքով սահմանված բոլոր հիմքերը, այդ թվում՝ անձնական դիմումը:

ՀՀ նախագահի հրամանագիրը որպես անհատական իրավական ակտ ըստ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի ... ընդունվում է միայն նորմատիվ իրավական ակտի համաձայն և դրա սահմանած շրջանակում: Նույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի...

անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով, այլ օրենքներով կամ այդ անհատական իրավական ակտով: Եթե նշված անհատական իրավական ակտերով նախատեսված է պարտականություն (այդ թվում՝ հանձնարարություններ) սահմանող կամ...անձանց իրավական վիճակը վատթարացնող դրույթ, ապա այդ անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում տվյալ անհատական իրավական ակտը... քաղաքացիներին հանձնվելու կամ նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից...:

 

 

Սակայն առ այսօր ՀՀ նախագահի հրամանագիրն ինձ այդպես էլ չի հանձնվել և պատշաճ կարգով չի ծանուցվել, հետևապես այն ուժի մեջ չի մտել...

Ավելին, ես ինքս եմ երկու անգամ նամակով դիմել ՀՀ նախկին նախագահին և հայտնել, որ ՛՛Դատախազության մասին՛՛ ՀՀ օրենքով սահմանված կարգով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել... Այդ դիմումները ցավոք մնացել են անպատասխան...

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին դիմելու եմ առաջին անգամ և մեծ վստահություն ունեմ, որ նա կարող է ընդունել անշջելի պատմական որոշում... Այդ որոշումը կազդարարի, որ Նոր Հայաստանում անշեղորեն գործում են Սահմանադրությունը և օրենքները...ըստ այդմ հարգվում և պաշտպանված են մարդու իրավունքները...

 

Ֆեյսբուքյան օգատեր Արմեն Դանիելյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.