«Աշոտյան, դու ոնցոր խառնում ես սաղ»․ ՍԹԱՓՎԻ՛Ր տղա ջան

Newstime.am - ը Գրում է.

Այսօր, հունիսի 30-ին ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան 64-րդ ամյակն է։

Իրենց շնորհավորական ուղերձով արդեն իսկ հանդես եկան որոշ քաղաքական գործիչներ ու ՀՀ քաղաքացիներ։Սակայն իրեն հատուկ ոճով, այս անգամ ևս աչքի ընկավ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Վերջինս՝ ժողովրդի պահանջով հրաժարական տված վարչապետի ծնունդը շնորհավորել է հետևյալ կերպ՝ «Շնորհավոր ծնունդդ, Գերագույն գլխավոր հրամանատար»։

Առաջին հայացքից թվում է թե ոչ մի տարօրինակ ու արտառոց բան չկա այստեղ․ մարդն իր ֆեյսբուքյան էջում իր սրտի թելադրանքն է շարադրել, սակայն ֆեյսբուքյան բազում օգտատերեր շատ բացասաբար են արտահայտվել վերոնշյալի շուրջ։

Նրանց կարծիքով Արմեն Աշոտյանը՝  լինելով պետական գործիչ, ՀՀԿ փոխնախագահ, նաև պաշտոնյա, ով ներկայացնում է Հայաստանը միջազգային տարբեր ատյաններում, պարզապես իրավունք չուներ այդկերպ ստորադասել ներկայիս իշխանությանը։

Արմեն Աշոտյանն իրա այս քայլով փաստացի առհամարում է Նիկոլ Փաշինյանին, ՀՀ կառավարությանը, ու հետևաբար հայ ժողովրդին, քանզի ներկայիս իշխանությունը ձևավորվել է հենց նույն ժողովրդի պահանջով։

Աշոտյանն, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացի, իհարկե, իրավունք ունի քննադատել իշխանության այս կամ այն որոշումը, բայց դա չի նշանակում, որ պետք է հրապարակայնորեն առհամարել ու ստորադասել Փաշինյանին, իբրև  երկրի Գերագույն գլխավոր հրամանատարի։

Շատ օգտատերեր, այս գրառումը որակալ են որպես  խայտառակություն։ Աշոտյանը հակադարձելով օգտատերերից մեկի անհամաձայնությանը, գրել է․

«Մարդու ծննդյան առիթով իմ շնորհավորանքը իմ անձնական գործն է։ Ում դուր չի գալիս Իմ տեսակետը, իմ էջը, իմ կարծիքը կամ ես ամբողջությամբ ՝ ազատ են ինքնադրսևորվելու ՖԲ անծայրածիր newsfeed -երում»։

Ցանկացած քաղաքացի ազատ է իր կարծիքի մեջ, սակայն այստեղ կա մի մեծ ԲԱՅՑ․

Եթե անձը հանդիսանում է պետական պաշտոնյա, ապա պետք է առնվազն զգուշավորությամբ ընտրի իր բառերը, քանզի հետևանքներն կարող են այլ տեղեր տանել։ Ակամայից հիշեցի Բաղրամյանի ցույցերից ուշագրավ մի դրվագ, երբ ժողովուրդը՝ տեսնելով պրն․ Աշոտյանին, միասնաբար վանկարկում էր թևավոր դարձած, պապենական մի հին «ուշունց»

Լիլիթ Հակոբյանի գրառումը

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

«Աշոտյան, դու ոնցոր խառնում ես սաղ»․ ՍԹԱՓՎԻ՛Ր տղա ջան