ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանվել Գրիգորյանի մոտ հոկտեմբերի 27-ին առնչվող 2 տեսաերիզ կա. Արամ Սարգսյան

armlur.am -ը Գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ -Պարո՛ն Սարգսյան, Ձեզ համար որքանով էր զարմանալի Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի շուրջ այսպիսի բացահայտումը։ -Ես, անկեղծ ասած, չէի ուզում հավատալ և, անկեղծ ասած,մինչև տեսանյութը երբ վարչապետը հրապարակեց, շատ խիստ զայրացած էի, որ էս ինչ է արվում, այս կարգի մեղադրանք դնել, ոչնչացնել։ Բայց երբ այդ կադրերը ցույց տվեցին, ասեմ, որ լռացնելու, խոսելու, ասելու որևէ բան չկար։ Իհարկե, անսպասելի էր այս ամենը։ -Օրեցօր նոր բացահայտումներ են լինում, և փաստորեն ընտանիքի անդամներն են ներգրաված այս ամենում։ -Ես հասկանում եմ այն մեխանիզմը՝ ինչպես է այդ եկել, հավաքվել այդտեղ։ Ես այնքան էլ այդ հարթության մեջ չեմ նայում՝ ընտանիքի անդամ է, թե ոչ։

Այն, ինչ հատկացված է զինվորին, հայտնվել է ինչ-որ մեկի պահեստում։ Եվ երբ հաշվում ես այդ պահածոները, 7 մլն դրամ է կազմում։ Ես կարող եմ բարձրաստիճան պաշտոնյաների անուններ տալ, որոնց ունեցվածքը մլրդ-ից ավել է։ Ընդհանրապես բանակից ամեն գողացած դրամը պահածո է, զինվորի ուտելիք է , շապիկ է, ուղղակի սա վիզուալ, տեսանելի էր, և հանրությունը դրանից ոգևորվեց։ -Բայց ինչպե՞ս կարող էր այդ ամենը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ, և որքանո՞վ մեղավորություն ունեն իշխանությունները, պատկան մարմինները։ -Թե ինչպես զինվորի ուտելիքը կարող էր գալ, այդ մեխանիզմը շատ պարզ է։ Երկրապահները երբ գնացել են այնտեղ, փոխարինել են զինվորներին։ Պետությունը համապատասխան մարդու քանակով է ուտելիք իջեցնում, այդ ազատամարտիկի համար դեռ չի իջեցրել, հետեւաբար այդ մարդկանց համար պետք է օգնությունից ուղարկեին ՊՆ-ում եղած պահեստային ուտելիքը և դա տվել են։

 

 

Մեխանիզմն այսպես է եղել, այլ մարդիկ ուտելիք բերել են, դա ոչ ոք չի կերել, հավաքվել է Հորադիզի իրենց տանը, իրենք էլ հետ գալուց հետո ասել են՝ բարձեք, բերեք այստեղ։ Այստեղ այն խնդիրն է, որ բերվել է, որ կերակրեն կենդանիներին, և եթե այդ հիմավորումը հաստատվում է, սա արդեն լրիվ ուրիշ բան է։ Էականն այն է, որ զինվորի համար նախատեսված ապրանքը հայտնվել է անհատ մարդու նկուղում, որը իր գրաված դիրքով, իր անցած ճանապարհով ամեն ինչ պետք է աներ բանակի համար։ Այստեղ է հիմնական հակադրությունն ու ողբերգությունը։ Երբ ինչ-որ պահեստապետն է այդպես վարվում, հանրությունը դրանից չի զայրանում, բայց երբ սխրանք գործած մարդն է դա անում, արդեն խնդիր է առաջացնում։ Մարդը պատերազմի փորձությանը դիմացել է, այնտեղ սխրանք է գործել, բայց այստեղ ինքը չդիմացավ։

 

Մանրամասները`  տեսանյութում 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.