Ազատ են արձակվել Վովա Գասպարյանի թիկնազորի պետի եղբայրն ու ընկերները.

 

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է  վերաքննիչ բողոքներն ու կալանքից ազատ արձակել Էրեբունիում անչափահասին ծեծելու գործով կալանքի տակ գտնվող Գագիկ Ազարյանին, Սարգիս Բաղդասարյանին, Վլադիմիր Մխիթարյանին և Սարգիս Հակոբյանին:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

 

 

Սարգիս Հակոբյանը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի եղբայրն է:

Գագիկ Ազարյանին, Սարգիս Բաղդասարյանին և Վլադիմիր Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Սարգիս Հակոբյանին՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.