Համոզված ենք, որ նրանք կգնան այդ քայլին. Նիկոլ Փաշինյանը` գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների ներման մասին.

armlur.am-ը Գրում է.

Գյուղատնտեսական վարկերի տույժ-տուգանքների ներման գործընթացում կառավարությունն իր անելիքն արդեն արել է, հարցը բանկերի տիրույթում է: 

Հունիսի 25-ին սոցանցում հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Համոզված ենք, որ նրանք կգնան այդ քայլին, մենք էլ կբանակցնենք բանկերի հետ, Կենտրոնական բանկը նաև կաշխատի այս ուղղությամբ, որ հասկանանք իրար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին, որոնք Ազգային ժողովը հաստատեց: Փաշինյանի խոսքով՝ փոփոխություններն ուղղված են բանկերի համար բարենպաստ դաշտ ստեղծելուն, որ վերջիններս շահագրգռված լինեն ներել ժամկետանց վարկերի տույժ-տուգանքները և վարկառուների հետ հաստատեն մինչ վարկի ձևակերպումն ու ստացումը եղած հարաբերությունները: «Մինչ փոփոխությունների նախաձեռնումը Հարկային օրենսգրքով սահմանվում էր, որ, եթե բանկը որևէ հարկատիրոջ զիջեր ժամկետանց պարտքը, դա նրա համար համարվելու էր եկամուտ ու դրա դիմաց պետք է հարկային պարտավորություն ստանձներ:

Այս պարագայում բանկի վրա որևէ հարկային պարտավորություն չի առաջանա, որպեսզի բանկերը ևս շահագրգռված կլինեն զրոյացնել տույժ-տուգանքները»,-հավելեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև վարկային պատմությունների սրբագրմանը: Նա նկատեց նաև, որ կիրառվում է ոչ ամբողջական լուծում, ինչն իրավիճակի թեթևացմանն ուղղված աստիճական ու շարունակական քայլ է: «Մենք չեն կարող հաշվի չառնել նաև բանկային համակարգի կայունության խնդիրները, պետք է հավասարակշռված քայլերով գնանք առաջ»,-եզրափակեց վարչապետը: 

 

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.