Էդ ի՞նչ արիր, որ տենց արագ բաց թողին,- հարցնում են Սաշիկին. (Քաղաքական հումոր)

Hraparak.am-ը գրում է.

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը տեսանյութ էր տարածել Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին եւ նրան ուղեկցողներից երեքին բերման ենթարկելու վերաբերյալ:

Սաշիկ Սարգսյանը եւ երեք անձ բերման է ենթարկվել այսօր ժամը 17:20-ի սահմաններում Սայաթ Նովա փողոցից՝ ապօրինի զենք պահելու, կրելու կասկածանքով:

Այսօր Սայաթ Նովա փողոցից ոստիկանության 6-րդ վարչություն բերման ենթարկված Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը եւ նրան ուղեկցող եւս երեք անձ ազատ են արձակվել:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեցին Հ Հոստիկանությունից: Նրան բերման էին ենթարկվել ապօրինի զենք պահելու, կրելու կասկածանքով:

Ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ հայտնաբերված զենքերի օրինականությունը ստուգվում է:

Էդ ի՞նչ արիր, որ տենց արագ բաց թողին,- հարցնում են Սաշիկին. (Քաղաքական հումոր)

Սաշիկ Սարգսյանին բերման են ենթարկում և մինչև մի քանի ժամը ազատ արձակում։ Մտերիմները հարցնում են․

-Էդ ի՞նչ արիր, որ տենց արագ բաց թողին։
-Օսիպյանին ասի՝ քանի տարի տաս, կիսվելու ենք․․․

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.